Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թե...

Թե...
14.09.2023 | 22:05

Թե Աստված չարին

Անհապաղ պատժեր,

Աշխարհը հիմա

ՈՒրի՜շ կլիներ...

Թե բանսարկուի

Չար խորհուրդները

Ծնվելու պահին

Աստված խորտակեր,

Աշխարհը հիմա

Գուցե այլ լիներ ..

Թե ստախոսի

Ստահոդ լեզուն

Հե՛նց սուտ խոսելու

Պահին պապանձեր,

Աշխարհը հիմա

ՈՒրի՛շ կլիներ,

Թե դավաճանին,

Ստորին,

Նենգին

Իր չար մտքերը

Հղալու պահին

Աստված կործաներ,

Աշխարհը հիմա

ՈՒրի՜շ կլիներ...

Թե կեղծավորի

Սրտի խորհուրդը

Ի տես բոլորին

Աստված ցուցաներ,

Աշխարհը գուցե

Հիմա ա՜յլ լիներ...

Եվ գուցե Աստված

Այդպես էլ աներ,

Թե ինքը համակ

Սեր, գութ չլիներ...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5140

Մեկնաբանություններ